Ավտովթար՝ Արարատում. Տիգրանաշենի ոլորաններում Foton մակնիշի բեռնատարը կողաշրջվել է. Shamshyan.com

11:23 • 19.12.23

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։

Բարեբախտաբար տուժածներ չկան։