Օկուպացված Արցախում ադրբեջանցի սահմանապահ է հանկարծամահ եղել

12:54 • 19.12.23

Ադրբեջանցի սահմանապահ զինծառայող է մահացել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Նշվում է, որ Հայալ Հասրաթովը ծառայություն է իրականացրել Հայաստանի սահմանի մոտ գտնվող Սանասարի (Կուբաթլու) հատվածում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Սահմանապահին առաջին օգնություն են ցուցաբերել, բայց չեն կարողացել փրկել։