Սևանա լճից դուր է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց

13:49 • 19.12.23

Սևանա լճից դուր է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնորսիչ և 53 ձկնորսական ցանց:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։

Դեկտեմբերի 18-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի և Ջրային պարեկային ծառայության կողմից համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց։

Միջոցառումները շարունակվում են»,-ասված է հայտարարության մեջ։