Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում

12:03 • 19.12.23

Լոնդոնում կայացած Wanderlust Reader Travel Awards-ում Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջային կոմիտեն:

Հարուստ մշակույթը, հիասքանչ բնապատկերները և ջերմ հյուրընկալությունը Հայաստանը դարձնում են պարտադիր այցելության վայր: