Արամի փողոցում այրվել է մեքենա

11:43 • 19.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում ավտոմեքենա է այրվում: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Volkswagen-ում առաջացած կրակը: 

Պարզվել է, որ մեքենան կայանված է եղել Արամի փողոցի թիվ 42 հասցեի հարևանությամբ, ավտոմեքենան պատկանում է «Տրանսիմպէքս» ՍՊԸ-ին: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան: