Արշալույս գյուղում բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներ․ Shamshyan.com

23:30 • 20.12.23

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում` Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 66-ամյա Գառնիկ Ա․-ի վարած Opel մակնիշի և 38-ամյա Արգամ Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու BMW-ի ուղևորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայկ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։