Արարատի մարզում ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել․ Shamshyan.com

13:35 • 20.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով, բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել: 

Վարորդին տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: