Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վեցհարկանի շենք է փլուզվել (լուսանկարներ)

09:57 • 20.12.23

Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի թաղամասում վեցհարկանի ոչ բնակելի շենք է փլուզվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին, նախնական տվյալներով զոհեր չկան։

«Դեկտեմբերի 20-ին ժամը 02:02-ին հաղորդում է ստացվել Ադմիրալտեյսկի թաղամասի Գորոխովայա 73 հասցեում տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղի է ունեցել վեցհարկանի ոչ բնակելի շենքի փլուզում։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել», - ասվախ է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո դատախազությունը հետաքննություն է սկսել պատճառները պարզելու համար։

Փլուզումից հետո հարևան շենքից 27 բնակիչ է տարհանվել, որոնցից 19-ը տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ։

Нет описания.

Нет описания.

Нет описания.