Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվն աճում է

11:00 • 20.12.23

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվն աճում է:

Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):

Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին,  6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Լանչժոու քաղաքից 101 կմ հարավ-արևմուտքում (Գանսու նահանգ), որտեղ ապրում է մոտ 3 միլիոն մարդ։

Օջախն ընկած է եղել երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա։