Սանոսյանը կարևորել է հատկապես ջրային ոլորտում համագործակցությունը Ճապոնիայի հետ

12:44 • 20.12.23

Սանոսյանը կարևորել է հատկապես ջրային ոլորտում համագործակցությունը Ճապոնիայի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր»,- ասված է հայտարարության մեջ։