Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Կիևում ժամը 21։23-ին, իսկ երեք րոպե անց օդային տագնապի ազդանշանը հնչել է ամբողջ Ուկրաինայում։
Բացի այդ, հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել նաև ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածներում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։










