Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ բողոքելով նորընտիր նախագահի «շոկային» բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

12:32 • 21.12.23

Հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում՝ փոքր երեխաների հետ, դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ: Բազմությունը շարժվել է դեպի նախագահական նստավայր՝ անվտանգության ուժերի և հատուկ տեխնիկայի ուղեկցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարների բողոքի պատճառը նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի ստորագրած հրամանագիրն է, որն ընդգրկում է ավելի քան 300 տնտեսական բարեփոխում: Ինքը՝ քաղաքական գործիչը, բարեփոխումների մի մասը «շոկային» է անվանում. դրանք վերաբերում են բոլոր ոլորտներում ծախսերի խիստ կրճատմանը։

Հայտնի է, որ Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել տնտեսական, առողջապահական և սոցիալական ոլորտներում մինչև 2025 թվականի վերջը: Միլեյն արտակարգ դրություն է հայտարարել՝ արդարացնելու բարեփոխումների փաթեթի ընդունումը, որն ուղղված է տնտեսության ազատականացմանը:

Marcha nocturna y cacerolazo en el CongresoProtesta y cacerolazo frente al Congreso Nacional, tras las medidas anunciadas por el presidente Javier MileiCientos de personas coparon la Plaza del CongresoLos manifestantes se treparon a las rejas del CongresoLos cacerolazos se escucharon en diferntes barrios de la CiudadHubo bengalas de colores y celestes y blancasPese a la intervención policial del miércoles por la tarde, las personas coparon las avenidas y principales arterias