Իսրայելը ներկայումս մտադիր չէ նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայում. ԱԳ նախարար
Իսրայելը ներկայումս մտադիր չէ նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Yedioth Ahronoth թերթին տված հարցազրույցում։
«Քաղաքական քննարկման վերջին արդյունքների հիման վրա ռազմական գործողությունների ինտենսիվության նվազեցման մասին խոսք չկա գոնե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- ընդգծել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, հրատարակությունը կարծում է, որ մինչև հունվարի կեսերը պաղեստինյան անկլավում մարտերն աստիճանաբար կթուլանան, քանի որ հնարավոր է նոր հումանիտար դադար տեղի ունենա։ Պահեստազորի մեծ մասը կկարողանա վերադառնալ տուն, և զինվորականները կսկսեն պատրաստել 1 կիլոմետր լայնությամբ բուֆերային գոտի, որը կբաժանի Իսրայելի տարածքը Գազայի հատվածից, գրում է Yedioth Ahronoth-ը:










