Լոռիում գազատար ավտոցիստեռնը կողաշրջվել ու փակել է ճանապարհը, վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. Shamshyan.com

10:12 • 21.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MAN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել: 

Վարորդը տեղում մահացել է: Վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը: