Հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնում` Կառլի համալսարանում (տեսանյութ)
Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգության հետևւանքով կան զոհեր և վիրավորներ։
Տեղեկությունն X ցանցում հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տվյալ պահին ոստիկանությունը գործում է Յան Պալախի հրապարակում գտնվող դպրոցում։ Հաղորդվում է դպրոցում հրաձգության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, բժիշկներն ու հրշեջները։ Նախնական տեղեկություններով՝ տեղում կան զոհեր և վիրավորներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունը հաղորդեց, որ Պրահայում հրաձգության կազմակերպիչը ոչնչացվել է, հայտնի է մի քանի զոհերի և տասնյակ վիրավորների մասին:
Պրահայի քաղաքապետն իր հերթին հաղորդել է, որ չարագործն ինքնասպանություն է գործել։
Praga right now #prague #praga pic.twitter.com/zhxoFeazTp
— Leo Menindez (@LeoMenindez) December 21, 2023










