«Քերեմ Շալոմ» անցակետով Գազա օգնության մատակարարումը դադարեցվել է

18:22 • 21.12.23

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները «Քերեմ Շալոմ» անցակետով դադարեցվել են Իսրայելի կողմից՝ Պաղեստինի կողմից սահմանային անցակետի գնդակոծման պատճառով, հաղորդում է Arab World Press գործակալությունը ՝ վկայակոչելով Եգիպտոսի ուժային կառույցներում իր աղբյուրին:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ալ-Հադաթ հեռուստաալիքը հայտնել էր, որ առնվազն չորս մարդ է սպանվել "Քերեմ Շալոմ" անցակետի վրա իսրայելական հարվածի հետևանքով, այդ թվում ՝ սահմանային անցակետի տնօրենը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Իսրայելը որոշել էր ժամանակավորապես բացել «Քերեմ Շալոմ» անցակետը Գազայում հումանիտար օգնության համար: