Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին (լուսանկարներ)

22:14 • 21.12.23

Ներկա եմ գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական օժանդակության տրամադրումն ու նրանց միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:

Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,- գրել է նա:

Հնարավոր է սա 3 մարդ and լուսավորություն նկարն էՀնարավոր է սա 6 մարդ and ամբոխ նկարն էՀնարավոր է սա 11 մարդ, շեփոր, ջութակ, կլառնետ, բարձրախոս, սաքսոֆոն and տեքստ նկարն էՀնարավոր է սա 1 անձ and ձեռքի ժամացույց նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն է