Երևանում մեքենա է այրվել

17:32 • 21.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 10-րդ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում: 

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում՝ Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայում. այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ: