Կյանքից հեռացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին

21:46 • 22.12.23

76 տարեկանում մահացել է ֆիզիկոս և տիեզերագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Ստարոբինսկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «N +1» կայքէջը։

Ստարոբինսկին տիեզերքի ինֆլյացիոն ժամանակակից մոդելի համահեղինակն է, որն մինչ այժմ ստացել է մի շարք դիտողական հաստատումներ:

Բացի այդ, Ստարոբինսկին Յակով Զելդովիչի հետ միասին, կանխատեսել է, որ պտտվող սև խոռոչները պետք է մասնիկներ ծնեն, ինչը հետագայում հանգեցրել Հոքինգի ճառագայթման հայտնաբերմանը, որը տեղի է ունենում նաև չպտտվող սև խոռոչների դեպքում։