ԱՄՆ-ն և Դանիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Դանիայի տարածքում

10:37 • 22.12.23

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Ռասմուսենը Վաշինգտոնում ստորագրել են երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագիր։

«Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը մենք հիմա կստորագրենք, ավելի կամրապնդի մեր երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը: Երբ այն ուժի մեջ մտնի, մեր ռազմական գերատեսչությունները կկարողանան ավելի արդյունավետ համակարգել իրենց գործողությունները, ավելի արդյունավետ, քան հիմա։Մեր զորքերնավելի ներդաշնակորեն և ավելի հաճախ վարժանքներ կանցկացնեն։

Մենք կմեծացնենք ՆԱՏՕ-ի փոխգործունակությունը՝ թույլ տալով, որ մեր դաշինքն ավելի լավ պահպանի խաղաղությունը և կայունությունը ամբողջ մայրցամաքի ժողովրդի համար», - ասել է Բլինքենը պայմանագիրը ստորագրելուց առաջ։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է Դանիայի ներդրումը Ուկրաինային օգնության հարցում:

Իր հերթին Ռասմուսենը հայտնել է, որ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը կամրապնդի երկկողմ անվտանգությունը և պաշտպանական ոլորտում համագործակցությունը։