Վայոց ձորում 100-ից ավելի ավտոմեքենա չի կարողանում շարժվել. Shamshyan.com
21:55 • 22.12.23
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան, Սիսիանի Զանգեր հատվածում, եղանակի, վատ տեսանելիության ու թեթև բքի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
100-ից ավելի մեքենաներ չեն կարողանում շարժվել։ Այս պահին ճանշինականները աշխատանքներ են կատարում ճանապարհներին։
Placeholder










