Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ

18:43 • 23.12.23

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։

Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել։