Հնդկաստանի ափերի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավի վրա

14:54 • 23.12.23

Հնդկաստանի ափերի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է բրիտանական նավի վրա։ Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը։ 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից մոտավորապես 370 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անօդաչու թռչող սարքի գործողությունները հանգեցրել են պայթյունի և հրդեհի։

«Հրդեհը մարվել է, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։