Մեքսիկան դեպի ԱՄՆ միգրացիան զսպելու ավելի խիստ միջոցներ կկիրառի

16:25 • 23.12.23

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր կառավարությունը կխստացնի միգրացիան զսպելու միջոցները՝ ձգտելով Միացյալ Նահանգներին օգնել՝ հաղթահարելու ռեկորդային թվով մարդկանց՝ սահմանն անցնելու փորձերը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մեքսիկայի նախագահը նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցից մեկ օր անց: Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ ընդհանուր սահմանին ավելի շատ ճնշում է անհրաժեշտ, քանի որ միգրանտների ռեկորդային թիվը խաթարում է սահմանային առևտուրը: