Ալագյազ-Սպիտակի ոլորաններ ճանապարհին, մերկասառույցի պատճառով, 700-ից ավելի ավտոմեքենա չեն կարողանում տեղաշարժվել
Արդեն 5 ժամից ավելի է՝ առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում։
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ գյուղից մինչև Սպիտակի ոլորաններ ուժեղացված ծառայության են անցել իրավապահներն ու փրկարարները։ 700-ից ավելի ավտոմեքենա, այդ թվում բեռնատարներ, ավտոբուսներ, չեն կարողացել տեղաշարժվել։
250-ից ավելի ավտոմեքենա պարեկները քաղաքացիների հետ դուրս են բերել ձնակույտերից, ավտոմեքենաների մի մասի անվադողերը ամառային էին։
Խցանման պատճառը ձյունը և մերկասառույցն են եղել։ Shamshyan.com-ի տեղեկություններով ճանապարհը ձնից մաքրելու, մերկասառույցը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ կատարված չեն եղել։










