Արգենտինայի նախագահը խոստովանել է, որ չգիտի աշխատավարձի չափը, քանի որ «իր գումարները տնօրինում է քույրը»

11:08 • 24.12.23

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը խոստովանել է, որ չգիտի իր աշխատավարձի չափը, քանի որ իր գումարները տնօրինում է քույրը՝ Կարինան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես երբեք չեմ նայել աշխատավարձի չափին, քույրս է տնօրինում իմ գումարները», - ասել է Միլեյը տեղական հեռուստաալիքներից մեկին:

Կարինան Միլեյի աջ ձեռքն է և ամենավստահելի անձը: Նա նշել է, որ առանց նրա երբեք չէր կարողանա նախագահ դառնալ։