Վրաստանում գնացքների երթևեկությունը խաթարվել է, որոշ կայարաններ հոսանքազրկվել են

15:49 • 25.12.23

Վրաստանի արևմտյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ուղղություններով կասեցվել է ուղևորատար գնացքների երթևեկությունը։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրաստանի երկաթգիծ» ընկերությանը։

Նշվում է, որ խաթարվել է երկաթգծի կոնտակտային ցանցի էլեկտրամատակարարումը, Ռիկոթի լեռնանցքի շրջանում հոսանքազրկվել են Խաշուրիի և Զեստաֆոնիի միջև ընկած կայարանները

Երեկ Բաթումում և Վրաստանի արևմտյան հատվածում գրանցված ուժեղ փոթորիկը ծառեր է տապալել, տանիքներ քանդել և էլեկտրահաղորդման գծեր վնասել։