Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում․ «Մեր ժամանակների հերոսը 2023» գլխավոր մրցանակակիր (տեսանյութ)

10:31 • 25.12.23

Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում։

Այս մասին հայտարարել է Գորիսից ուսուցիչ  Սևադա Խոջաբաղյանը, որն արժանացել է «Մեր ժամանակների հերոսը 2023» գլխավոր մրցանակին։

«Վերջապես մենք ուզում ենք պետություն դառնալ։ Աստված հայ ժողովրդին տվել է առաքելություն և այնքան է սեղմում, որ, ի վերջո, պետք է ադամանդ դառնան, պետություն դառնան։

Մենք ահա պետություն դառնալու ճանապարհին ենք՝ այսօր արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա։ Մենք իսկսկապես այս ձևով առաջ ենք գնում՝ ի հեճուկս մեր թշնամիների, ովքեր ասում են, որ պետություն չենք դառնալու»,- ասաց նա։

Սևադա  Խոջաբաղյանը դիմեց աշխարհի հայերին՝ նրանց կոչ անելով վերադառնալ Հայաստան, քանի որ, իր բնորոշմամբ, արդեն սկսկել ենք պետություն դառնալ։

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ամենամյա «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը, որի գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից: