Ռուս քննիչները Ուկրաինայի Պետական հետախուզության վարչության ղեկավարին մեղադրել են ավելի քան 100 ահաբեկչության համար
ՌԴ քննիչներն Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին մեղադրել են 104 ահաբեկչության առնչություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի ծառայությանը հղումով։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերով («Ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և հանգեցրել է ծանր հետևանքների»):










