Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու

21:07 • 26.12.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է այցելել Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Բելտա» գործակալությունը:

«Սպասում ենք Ադրբեջանում», - Ալիևի խոսքերն է մեջբերում Բելտա գործակալությունը:

Քննարկվել է նաև միջազգային օրակարգը, Ադրբեջանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին:

Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարների հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք ժամանել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար: