Նույնիսկ հետամնաց Ռուսաստանն ունի այս օրենքը, որտեղ կենտրոնի կայանման գները տարբեր են․ Անի Խաչատրյան (տեսանյութ)
Ես միշտ դեմ եմ քվեարկել ցանկացած կայանատեղիի գների բարձրացմանը և պնդել եմ, որ լինի գոտիավորում, կենտրոնն ունենա իր առանձնացված գինը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Այս նախագիծն իմ 7 տարիների աշխատանքի արդյունքում բարձրացված նախագծերից մեկն է։ Ի զարմանս ինձ՝ նույնիսկ հետամնաց Ռուսաստանն ունի այս օրենքը, որտեղ կենտրոնի կայանման գները տարբեր են»,- հավելեց նա։










