Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում. Տիգրան Աբրահամյան

21:40 • 26.12.23

Մինչև հայաստանյան իշխանությունները զբաղված են արցախյան իշխանություններին, մեր հասարակությանը շանտաժի ենթարկելով, թե` եթե Արցախն ու Արցախի պետական ինստիտուտները չլուծարեք` կռիվ կսկսի, Ադրբեջանի խորհրդարանը ինստիտուցիոնալ մակարդակով Հայաստանին տարածքային հերթական հայտն է ներկայացնում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Ադրբեջանը քաղաքական, քարոզչական մակարդակում նոր դիրքավորում է սպահովում, որով հետագայում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան է փորձելու լեգիտիմացնել:

Հայաստանն իրենց «պատմական հայրենիք» հռչակելուն զուգահեռ փորձում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների «ոտքի տեղ» բացել»,- գրել է նա: