Երևանից Քանաքեռավան ճանապարհի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց

19:11 • 26.12.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է վարորդներին․

«Հ-4‚ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհից դեպի Քանաքեռավան ընթացող ճանապարհի խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ։ Այն գործարկվելու և աշխատելու է դեկտեմբերի 28-ից։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։