ReTech-ը միավորել է գիտնականներին և հետազոտողներին. կայացավ «Հետազոտություն և տեխնոլոգիաներ 2023» համաժողովը (տեսանյութ, լուսանկարներ)

18:37 • 26.12.23

Դեկտեմբերի 25-ից 26-ը  Ծաղկաձորում տեղի ունեցավ  «Հետազոտություն և տեխնոլոգիաներ 2023» (ReTech) խորագիրը կրող ամենամյա համաժողովը։

Բնութագրությունը հասանալի չէ

Այն կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից և Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։

ReTech-ն արդյունավետ հարթակ է գիտնականների և հետազոտողների համար ոչ ֆորմալ միջավայրում քննարկումների ծավալման, կապերի հաստատման և գաղափարների փոխանակման համար։

Բնութագրությունը հասանալի չէ

Երկօրյա ReTech համաժողովին մասնակցել են Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շահառուները, հիմնական գործընկերներն ու գիտական համայնքի ներկայացուցիչները։

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ու Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի արտաքին նորարարությունների և համագործակցությւնների մենեջեր Օֆելյա Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հիմնական բանախոսությանը հաջորդել են պանելային քննարկումներ «Ապագայի բանականություն․ աշխարհը 2050թ-ին» և «Հայաստանի գիտությունը և դեպի գիտելիքահեն տնտեսություն ուղղված ապագան» թեմաներով։

(ReTech) «Հետազոտություն և տեխնոլոգիաներ 2023» համաժողովում այս տարի քննարկումները երկու հիմնական հարցի շուրջ են ծավալվել՝ արտաքին նորարարություններ և գիտությւուը, որպես տեխնոլոգիաների ու հետազոտությունների կարևոր բաղադրիչ։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Այս տարի միջոցառման հատուկ հյուրն ու հիմնական բանախոսն է գիտության կառավարման փորձագետ, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի հիմնադիր, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, որը Հայաստանում է 2022թ․-ից իրականացվող «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում։ Նա «Ապագայի բանականությունը» վերտառությամբ իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես են պատկերվում ապագայի գիտատեխնոլոգիական նորարարությունները և ինչ մարտահրավերներ կան։

Բնութագրությունը հասանալի չէ

Համաժողովի մասնակիցները, բաժանվելով խմբերի, քննարկեցին և ներկայացրին նոր ու արդյունավետ մոդելներ արտաքին նորարարության, կրթության և արհեստական բանականության ոլորտներում։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորում» ծրագրի հավաստագրերի հանձնման արարողությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

 Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ