Սերբիայի ընդդիմությունը հայտարարել է, որ ավելի շատ մարդ է փողոց դուրս բերելու

10:59 • 26.12.23

Սերբիայում ընդդիմության կողմնակիցները հայտարարել են, որ իրենք ավելի շատ մարդ են փողոց դուրս բերելու, քան երկուշաբթի երեկոյան, գրում է 1tv.ru-ն:

Նախօրեին ամբոխը կաթվածահար է երթևեկությունը Բելգրադի կենտրոնում՝ ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Նրանք օգտագործել են թմբուկներ և վանկարկել կարգախոսներ։ Բայց ցուցարարները, ի տարբերություն կիրակի օրվա, այլևս չեն հարձակվել ոստիկանների վրա և չեն փորձել ներխուժել շենք:

Ոստիկանությունը պատրաստ էր իրադարձությունների նման զարգացմանը՝ ռուսական հատուկ ծառայությունները նախապես զգուշացրել էին սադրանքների մասին։ Գրոհը զսպվել է:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված ընդդիմությունը պահանջում է չեղարկել քվեարկության արդյունքները։ Երկրի իշխանություններն ուղղակիորեն կապում են այն ամենը, ինչ տեղի է ունենում դրսից եկող հրահրումների հետ։ Արևմուտքը փորձում է իր պայմանները թելադրել Բելգրադին՝ ստիպելով նրան միանալ հակառուսական պատժամիջոցներին։  Սակայն նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հաստատակամ է. Բելգրադը, չնայած ճնշումներին, ինքը կորոշի, թե ինչ քաղաքականություն վարի: