Տպավորություն է, որ պատմությունը փորձում են շարադրել համապատասխանեցնելով արտաքին պահանջներին, արտաքին ճաշակներին. Արշակ Սրբազան

13:01 • 26.12.23

Տպավորություն է ձևավորվում, որ պատմությունը մեզ մոտ փորձ է արվում շարադրել համապատասխանեցնելով արտաքին պահանջներին, արտաքին ճաշակներին: Եվ ամբողջ վտանգը այստեղ է: Խնդրի վտանգավորությունը հենց սրանում է:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ես երբեք զմայլված չեմ եղել նախընթաց տարիներին դասագրքում տեղ գտած գիտելիքներով, նախընթաց դասագրքերի մեջ էլ բավականին ոչ սխալ մեկնաբանություններ կային, դիրքորոշումներ կյային, պատմական տարբեր իրադարձությունների վերաբերյալ վիճելի ներկայացումներ կային, մասնավորապես Պապ թագավորի հետ կապված, որին ոմանք հաճախ հղում են անում և որպես առաջնորդող կերպար են ընդունում: Բայց այն ինչ այս դասագրքում է ընդգրկված որևէ ձևով համադրելի չի նախընթաց դասագրքերի հետ:

Եթե սրանից 10 տարի առաջ, որևէ մեկը փորձեր մեզ համոզել, որ հնարավոր ա Հայաստանում այդպիսի դասագիրք, հավանաբար մենք իրեն կմեղադրեինք շատ որոշակիորեն դավադրապաշտության մեջ: Բայց այս օրերին մենք արձանագրում ենք, որ այն ինչ-որ էսօր տեղ է գտել այդ դասագրքում նախապատրաստվել է տարներ առաջ:

Մարդիկ ուզում են պատմությունը խմբագրեն, ոչ թե՝ պատմության նկատմամբ իրենց մոտեցումները:

Պատմությունը նրա համար է որպեսզի մենք հիշենք ինչ-որ իրադարձություններ, թե պատմությունը նրա համար է, որ ոգեշնչվենք դրանով, որ դա ապագայի գնալու հույս, վստահություն և ներշնչում տա:

Պատմությունից դու պետք ա հիշես ոգեշնչող իրադարձությունները: Մենք ունենք պատմության մեջ ոգեշնչող իրադարձություններ, բայց փաստորեն դասագրքերով, կամ պատմության եղծմամբ պատմության նկատմամբ նոր մոտեցնումների դրսևորմամբ փորձ է արվում այդ իրադարձությունները կամ նսեմացնեն կամ ջնջեն կամ ոչնչացնեն:

Տպավորություն է ձևավորվում, որ պատմությունը մեզ մոտ փորձ է արվում շարադրել համապատասխանեցնելով արտաքին պահանջներին, արտաքին ճաշակներին: Եվ ամբողջ վտանգը այստեղ է: Խնդրի վտանգավորությունը հենց սրանում է»,- ասել է նա: