Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել հրեաներից

15:55 • 26.12.23

Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել «հրեական համայնքից» մի շարք հակասեմական արտահայտությունների համար, որոնք նա արել է 2022 թվականին։ 

Իր ինստագրամյան օգտահաշվում եբրայերեն հրապարակված հայտարարության մեջ Ուեսթը գրել է.«Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում հրեական համայնքից... Ես նպատակ չունեի վիրավորել կամ նսեմացնել, և ես խորապես ափսոսում եմ ցանկացած ցավի համար, որ կարող էի պատճառել: Ես պարտավորվում եմ սկսել ինքս ինձնից և սովորել այս փորձից՝ ապագայում ավելի մեծ զգայունություն և հասկացողություն ապահովելու համար: Ձեր ներողամտությունը կարևոր է ինձ համար, և ես հանձնառու եմ փոխհատուցելուն և միասնությանը նպաստելուն»:

Ուեսթի հակասեմական հայտարարությունները Adidas ընկերությանը ստիպել էին խզել հարաբերությունները աստղի հետ. ընկերությունը նրա մեկնաբանությունները որակել էր «անընդունելի, ատելություն և վտանգավոր»:

Gap ընբկերությունը, որը նույնպես համագործակցում էր Ուեսթի հետ, ևս դադարեցրել է իրենց համագործակցությունը: