«Անդաստիարակի ձայնը կտրեք», «Ահավոր է», «Խմել, եկել է». լարված իրավիճակ՝ Երևանի ավագանիում (տեսանյութ)
Երևանի կենտրոնում կարմիր գծերի վճարների թանկացման շուրջ քննարկումների ժամանակ վիճաբանություն սկսվեց ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամներ Նարինե Հայրապետյանի և Անի Խաչատրյանի միջև։
Ելույթի ժամանակ Նարինե Հայրապետյանը ասեց.
«Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է քեզ դավաճանում, երևանցի՛։ Նոր տարվա «նվեր» արեց ու թանկացումների վերաբերյալ նիստին քվորում ապահովեց:
Ես որպես ընդդիմադիր կանդրադառնամ միայն թուրքի հետ եղբայրություն անող իշխանազավթներին, քանի որ ոչ մի ինքնասիրություն ունեցող հայ չի կարող նրանց համախոհ լինել, առավել ևս ծառայել նրանց»:
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այս խոսքերին ի պատասխան սկսեց բարձր ձենով հայհոյել, Հայրապետյանին. ««Չափդ ճանաչի՛», «լռեցրե՛ք էս անդաստիարակին», «խմել, նոր ես էկել»»։
Ի պատասխան Հայրապետյանը նշեց. «Խմելը քո պրոֆեսիան է»։
Այս վիճաբանության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում էր լռեցնել երկուսին էլ ու նշում էր, որ պետք է կանոնակարգի համաձայն խոսել ու կոռեկտության սահմաններում։
Այնուամենայնիվ, Նարինե Հայրապետյանը շարունակեց իր ելույթը.
«Հասկանալով, որ բնակչության մոտավոր մասը հիմնականում պետության մայրաքաղաքում է բնակվում, փոձում են շեղել մայրաքաղաքի բնակչի ուշադրությունը կուլիսայի խաղերից թուրքերի և արևմուտքի հետ:
Նախ իրենց սրտի օլիգարխիային ծառայություն մատուցելով ու կենտրոնը դարձնելով օլիգարխիկ հաճույքների վայր, ուր շարքային երևանցին անելու բան չի ունենա, քանի որ նրա գրպանի պարունակությունը չի համապասատխանի ՔՊԿ-ի ախորժակին և հետո իրենց թալանով ավելացրած բյուջեն ավելացնել միայն իրենց պարգևավճարները»,-ասեց Հայրապետյանը:










