Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

21:45 • 27.12.23

Դեկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կառավարության համատեղ գործունեությանը և ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր»,- գրել է նա: