Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում, Նոր Ուղի բնակավայրում այրվում է մոտ 1,000 հակ պահեստավորված անասնակեր
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի բնակավայրի սկզբնամասում գտնվող տան բակում անասնակեր է այրվում:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Լրացուցիչ ժամանել է թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 1,000 հակ պահեստավորված անասնակեր:










