Տիգրան Ավինյանը 500 արցախցի երեխայի համար կազմակերպել է ամանորյա տոնական միջոցառում

20:03 • 28.12.23

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի համատեղ նախաձեռնությամբ՝ համայնքում բնակվող հինգ հարյուր արցախցի երեխայի համար կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վարչական շրջանի աշխատակիցների կորպորատիվ միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արցախցի երեխաներին հյուրընկալելու, ամանորյա ուրախ մթնոլորտ, ժպիտ և ջերմություն պարգևելու համար: