Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով

17:25 • 28.12.23

Ռուս խաղաղապահների մնալը ԼՂ-ում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նախարարության տարեվերջյան ճեպազրույցում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով  Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։

«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է Բայրամովը։