Բաքուն ցանկանում է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև
Բաքուն կարող է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այն քիչ երկրներից է, որը բաց և վստահելի հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։
«Հաշվի առնելով դա՝ Ադրբեջանի միջնորդական կարողությունները կարող են օգնել երկու կողմին։ Բայց դրա համար պետք է լինի համապատասխան պահ և կոչ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։










