Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mazda-ն ու ՎԱԶ-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. Shamshyan.com

14:13 • 28.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարտաի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները: 

Բախման հետևանքով ՎԱԶ 21099-ը գլխիվայր շրջվել է,  վարորդը տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն: