ԱՄՆ ռազմական գաղտնի տիեզերանավը պատրաստ է դուրս գալ ավելի բարձր ուղեծիր

21:14 • 28.12.23

Սխալ մեկնարկից և շաբաթներ շարունակ ձգձգումից հետո SpaceX-ի թիմերը դեկտեմբերի 28-ին կրկին պատրաստվել են արձակել ռազմական գաղտնի X-37B ռոբոտ տիեզերանավը, այն կարող է հասնել ավելի բարձր ուղեծիր, քան երբևէ հասել է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Այն պետք է արձակվի NASA-ի Քենեդիի տիեզերական կենտրոնից Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում: