Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի. Լավրով

10:21 • 28.12.23

Հուսով եմ, որ Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Այն շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

Սա չի կարող մեզ մոտ անհանգստություն չառաջացնել։ Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և ստեղծել պայմաններ մանիպուլյացիայի համար՝ համաձայն «բաժանիր, որ տիրես» սխեմայի։ Հուսով եմ, որ Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի»,- ընդգծել է Լավրովը։