Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:26 • 28.12.23

Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել TRT Haber-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Եշիլյուրթ շրջանում։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։