Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է ռմբակոծման նախազգուշացում
Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում՝ ըստ բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալների։
Ավելի վաղ ահազանգ էր հայտարարվել Կիևում և երկրի 12 շրջանում։ Մոտ 20 րոպե անց վտանգի նախազգուշացումը տարածվել է արևմտյան շրջաններ՝ ընդգրկելով Ուկրաինայի ամբողջ տարածքը։
Դնեպրոպետրովսկում, Խարկովում և Պոլտավայի շրջանում պայթյուններ են եղել։










