Գյումրիում փլուզվել է Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը. քարերի տակ հայտնաբերել են տղամարդու դի. Shamshyan.com

12:08 • 29.12.23

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում:

Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ Մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է: 

Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի:

Մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելի է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա: