Կոնյակի վրա կենտրոնանալ պետք չէ, հյուրեր են եղել․ Ավինյան (տեսանյութ)

15:41 • 29.12.23

Այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք և նրանք, կարծում եմ, արժանի են որոշ չափով գովեստի։

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարությունը ամանորյա կորպորատիվի համար 3 մլն դրամ է ծախսել, որի ցանկում նաև 10 տարվա հնեցման կոնյակներ են եղել։

«Ամեն ինչ իր տեղն ունի: Խոսակցության մակարդակն անընդհատ այս աստիճանի պրիմիտիվացնել ուղղակի չի կարելի:

Երևանի քաղաքապետարանի այս ահռելի ծախսերի մեջ գնալ, կենտրոնանալ մի հատ կոնյակի գնման վրա։  Հյուրեր, որ ունենում ենք, այդ մարդկանց կոնյակ պե՞տք է նվիրենք, թե՝  ոչ: Իսկ թա՞նկ կոնյակ է եղել»,- հարցրեց քաղաքապետը։

Ավինյանի կարծիքով՝  այստեղ ավելի կարևորը ոչ թե ծառայության գնման չափը կամ ձևն է,  այլ՝ որակը: